Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:25 01-04-2024

Տեսչական մարմինը տնտեսվարողների ոսկեղենի նկատմամբ ստուգումներ է սկսել

2023 թվականին հավատարմագրվել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ոսկու փորձարկման լաբորատորիան:

Տեսչական մարմնից հայտնում են, որ սույնով պայմանավորված՝ Տեսչական մարմինը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառքի, հարգադրոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և պահանջների և չափումների միասնականության ապահովման նկատմամբ ստուգումներ է իրականացնում՝ համաձայն ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունված որոշումների:

Ստուգումները կրելու են պարբերական բնույթ:

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թանկարժեք մետաղների ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին հորդորում է խստորեն հետևել իրավական նորմերի պահանջներին:

Անհրաժեշտ տեղեկատվությունն առավել մանրամասն կարող եք ստանալ՝ այցելելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի www.msib.am պաշտոնական կայքէջի «Օրենսդրություն» բաժին կամ զանգահարելով 060 68 02 42 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված