Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 19:30 31-03-2024

Մենք ունեցել ենք միևնույն թշնամին և միևնույն դաշնակիցը․ վրացիները շնորհավորում են հայերի Սբ․ Զատիկը

Թբիլիսիի Սբ․ Գևորգ հայկական եկեղեցում մատուցվել է Սուրբ և անմահ պատարագ Հարության տոնի առիթով։

Oragir.News-ի թղթակիցը պատարագից հետո զրուցել է Վրաստանի Խորհրդարանի անդամ, «Ժողովրդի ուժ» կուսակցության ներկայացուցչի հետ։

Մեզ հետ զրույցում պատգամավորը շնորհավորեց ողջ հայության և քրիստոնյա աշխարհի Հարության տոնը՝ մաղթելով խաղաղություն ողջ աշխարհին։

«3000 տարի հայերն ու վրացիները ապրում են հարևանությամբ,և մենք ունենք 3000 տարվա համատեղ պատմություն։ Երևի գոյություն չունեն երկու այսպիսի ժողովուրդներ, որոնց պատմությունն այսքան նման լինի իրար։ Մենք ունեցել ենք միևնույն թշնամին և միևնույն դաշնակիցը։ Մենք միասին ենք կիսում ուրախութուններն ու ողբերգությունները։ Այսօր էլ շարունակում ենք այդ ընկերությունը։ Շատ կարևոր է, որ այս հարաբերությունները, որ դարերով փոխանցվել են մեզ, մենք էլ փոխանցենք մեր ապագա սերունդներին»,-ասաց նա։

Մեզ հետ զրույցում հայազգի բժիշկն ընդգծեց, որ հայ ժողովուրդը եկեղեցու շնորհիվ պահպանել է իր գոյությունը։

«Հրեաները իրենց գոյությունը պահպանել են Աստվածաշնչի շնորհիվ, իսկ հայերը՝ եկեղեցու»,- նկատեց նա։

Oragir.News-ը զրուցեց նաև ՄԻՊ գրասենյակի՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հարցերի մասնագետ Կոբա Չոպլիանիի հետ։

Շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ նա ասաց․ «Կրոնական տոների ժամանակ ես և իմ գործընկերները գալիս ենք հայկական եկեղեցի և շնորհավորում ենք մեր ընկերներին և բոլորին, ովքեր նշում են այդ տոնը։ Այսօր էլ մենք հավաքվել ենք այս տոնի կապակցությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը