Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 11:30 29-03-2024

Խալխի կին է, ի՞նչ գործ ունենք. հարցում՝ Աննա Հակոբյանի հետ 1 մլն-ով ընթրելու մասին

«Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնել է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիք։

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գնել տոմս, որի արժեքը՝ 1 մլն ՀՀ դրամ է։

Հիմնադրամից հայտնում են՝ ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին:

Նշենք, որ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքով, անցորդներից հետաքրքրվելով՝ պատրա՞ստ են վճարել 1 միլիոն դրամ և ընթրել Աննա Հակոբյանի հետ։

Հարցված քաղաքացիներից ընդամենը մեկը հարցին դրական պատասխանեց, սակայն նշեց, որ այդքան գումար չունի։

Անցորդներից մեկն ասաց, որ կգերադասի 1 միլիոն դրամով իր կնոջ հետ ընթրել, ոչ թե Աննա Հակոբյանի։

«Խալխի կնիկ է, ի՞նչ գործ ունենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել