copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:17 27-03-2024

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը Թեհրանում բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարարի հետ

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն երեկ կեսօրին ժամանել է Թեհրան և հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Գազայի զարգացումները։

Ինչպես հաղորդում է իրանական ParsToday լրատվական գործակալությունը, Գազայի պատերազմի վերջին իրավիճակի և Գազայի հատվածի ու Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինցիների դեմ Իսրայելի շարունակական ագրեսիայի քննարկումը և Հանիեի ու Իրանի պաշտոնյաների միջև բանակցությունները այս ուղևորության կարևորագույն օրակարգերից են։

Նշվում է, որ պաղեստինցիների դեմ Իսրայելի ցեղասպանության ու ռազմական ագրեսիայի մեկնարկից անցնող 6 ամիսների ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետությունն օգտագործել է իր դիվանագիտական ​​ողջ ուժը պատերազմը դադարեցնելու և Գազայի ժողովրդին մարդասիրական օգնություն ուղարկելու համար:

Հանիեի այցը Թեհրան տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Գազայում կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին բանաձեւի ընդունումից մեկ օր անց։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա Սիոնիստական ​​ռեժիմի բանակի հարձակումների հետևանքով նահատակվել է 32 հազար 333 և վիրավորվել՝ 74 հազար 694 պաղեստինցի։

«Ալ-Աքսա» փոթորկի գործողությունից և Գազայի վրա Իսրայելի հարձակումների ուժեղացումից հետո Իրանի արտգործնախարարը մի քանի անգամ այցելել է Կատարի Դոհա քաղաք և հանդիպում ունեցել Հանիեի հետ և մոտիկից խորհրդակցել նրա հետ այս զարգացումների վերաբերյալ:

2024 թվականի մարտի 21-ին տեղի ունեցած հերախոսազրույցում Իսմայիլ Հանիեն և Ամիր Աբդոլլահյանը քննարկել են Գազայի հատվածի վերջին զարգացումները։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից