copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:08 26-03-2024

Փրկարարները Շիրակի մարզում ձնաբքից դուրս են բերել 30 ավտոմեքենա. shamshyan.com

Այսօր՝ մարտի 26-ին, վաղ առավոտվանից, փրկարարներն ու պարեկները Աշոցքի տարածաշրջանի Մուսայելյան – Վարդաղբյուր ավտոճանապարհին ուժեղ բքի պայմաններում «Ճանապարհային դեպարտամենտ»-ի աշխատակիցների հետ ձնաբքի մեջ հայտնված վարորդներին իսկական օգնության ձեռք են մեկնել:

Նրանք 30-ից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերել ձնակույտերից ու ձնաբքից, 40-ից ավելի բնակիչների էլ դուրս են բերել մերկասառույց ճանապարհից:

Ճանապարհը սպասարկող ճանշինականները հատուկ տեխնիկաներով անդադար մաքրում են ճանապարհները:

Այս պահին նրանք շարունակում են իրենց աշխատանքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ձեզ գուցե հետաքրքրի