copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:45 24-03-2024

Այսօր տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Տուբերկուլոզի (Տբ) դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Օրվա կարգախոսն է` «Այո, մենք կարող ենք վերջ տալ տուբերկուլոզին»: ՏԲ-ն կանխարգելելի և բուժելի հիվանդություն է, բայց մնում է հանրային առողջապահական գերակա խնդիրներից մեկը:

Տուբերկուլոզի հակազդման 2021-2025թթ. ազգային ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում` 2023թ.՝ հիվանդացության ցուցանիշը 13.5 է` 100 հազար բնակչի հաշվով, 2015թ. համեմատ նվազել է 63%-ով:

Մահացության ցուցանիշը կազմել է 1.0, նախորդ տարվա համեմատ նվազել է 14%-ով:

Չնայած այս ցուցանիշներին` հատկապես բազմադեղակայուն տուբերկուլոզի տարածվածության կանխարգելման, բուժման արդյունավետության բարձրացման, խարանի նվազեցման առումով դեռևս անելիքներ կան:

Ակտիվ տուբերկուլոզով հիվանդանալը, վարակվելը, բուժման արդյունավետությունը կախված են տարբեր սոցիալական և ռիսկային գործոններից, ինչպիսիքն են` թերսնուցումը, վատ կենսապայմանները, աղքատությունը, սոցիալ-հոգեբանական իրավիճակները:
Հետևաբար, շատ կարևոր է տարբեր ոլորտների՝ առողջապահական և ոչ առողջապահական, քաղհասարակության, համայնքների համագործակցությունը` ռիսկի գործոնների նվազման և հիվանդության հաղթահարմանն ուղղված նպատակներին հասնելու համար:

Հիվանդության հիմնական ախտանիշների` 2 շաբաթ և ավելի տևողությամբ հազի, խորխարտադրության, թուլության, ախորժակի կորստի, քաշի անկման, գիշերային քրտնարտադրության, մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքում պետք է դիմել պոլիկլինիկա, որտեղ կիրականացվեն առաջնային հետազոտություններ ընտանեկան բժիշկների, թերապևտների կողմից, իսկ ցուցումների դեպքում կուղեգրվեն մասնագիտական կենտրոններ։

ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոնը համարվում է մեր երկրի միակ տուբերկուլոզային բազմապրոֆիլային կենտրոնը, որի հիմնական նպատակն է արագ, ճշգրիտ ախտորոշել տուբերկուլոզը, իրականացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժում և կյանքի կոչել տուբերկուլոզի ռազմավարական ծրագիրը։

Տուբերկուլոզի բուժումը և հայտնաբերումը մեր երկրում անվճար է` իրականցվում է պետական պատվերի շրջանակներում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում