copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:42 20-03-2024

Լոնդոնում անցկացվել է ԼՂ-ում Բաքվի էթնիկ զտումներին և բռնի տեղահանվածների իրավունքներին նվիրված համաժողով

Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում, որպես հիմնական բանախոս, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, նախկինում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի հովանու ներքո կազմակերպված բարձրաստիճան համաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, Արման Թաթոյանը փաստերով ներկայացրել է Հայաստանի սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչներին Ադրբեջանի դիտավորյալ պատճառած տառապանքները. մարդիկ զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, եկամուտ վաստակելու հնարավորությունից, սեփականությունից։

«Քննարկվել են Լեռնայօն Ղարաբաղի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների ռազմավարությունը, էթնիկ զտումների, մարդկանց սպանությունների ու այլ դաժանությունների հարցեր: Բարձրացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հարցը:

Անդրադարձել է հայերի դեմ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ համաժողովի բանախոսել է նաև Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Լորդ Ալթոնը։ Օքսֆորդի համալսարանի դասախոս Հրաչ Չիլինգիրյանը և ցեղասպանագետ Էվելինա Օխաբը ղեկավարել են քննարկումները:

Համաժողովին մասնակցել են նաև բարձրաստիճան հոգևորականներ միջազգային փորձագետներ, Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները:

Նշվում է, որ համաժողովին բացման խոսքով հանդես է եկել Միացեալ Թագավորության և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Հույն Ուղափառ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի Առաջնորդ, Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նախագահ Նիկիտաս Արքեպիսկոպոս Լիլուլիասը:

Համաժողովը կազմակերպվել է Գերանաշնորհ Գրիգորիս եպիսկոպոս Բալաքյանի հիշատակին և նվիրված էր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումներին, և բռնի տեղահանված հայերի իրավունքներին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից