copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:25 19-03-2024

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Քիչ առաջ ԱԺ փակ, գաղտնի քվեարկությամբ Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Քվեարկությանը մասնակցել է 60 պատգամավոր. նա ստացել է 59 կողմ, 1 դեմ ձայներ:

Նշենք, որ ՔՊ-ն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել էր Ծովինար Վարդանյանի թեկնածությունը:

Ծովինար Վարդանյանն ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, կառավարման մագիստրոս է, աշխատել է բանկային համակարգում որպես վարկային մասնագետ, կառավարչի տեղակալ, սպառողական և քարտային վարկերի դեպարտամենտի տնօրեն: 2014-2019 թթ. տարբեր ընկերություններում զբաղեցրել է տնօրենի պաշտոնը, 2019-2021 թթ. ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» խմբակցության ցուցակով, 2021 թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցուցակով:

Ծովինար Վարդանյանն իր ելույթում կարևորել է ֆինանսական կայունության պահպանումը, ծրագրերի և բարեփոխումների իրականացման ճանապարհին քաղաքացիների շահերը մշտական ուշադրության կենտրոնում պահելը և հավասարակշված լուծումների ապահովումը:

«Ժողովրդավարության հաստատման ճանապարհին կարևորում եմ ընդդիմության հետ կառուցողական աշխատելաոճը, մասնագիտական քննադատությանն ականջալուր լինելը և արդյունքում օրենքի փոփոխությունները բովանդակային առումով սրբագրված վիճակում հանրությանը մատուցելը»,- ասել է թեկնածուն:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից