copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:02 19-03-2024

Տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում. շինարարը կտուգանվի

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է.

«Հարգելի՛ գործընկերներ, Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկում այսօր համայնքային ենթակայությամբ գործող տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում:
Երևանի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի նիստի որոշմամբ, մեջբերում՝ փողոցների երթևեկելի հատվածի լայնակի հատումների դեպքում պարտադիր ամբողջությամբ վերականգնել և նախկին տեսքի բերել քանդված հատվածը: Բացառել ցանկացած տևողությամբ ժամանակահատվածում չվերականգնված հատվածի առկայությունը՝ երթևեկի ժամանակ:
Հետևաբար, շինարարը կտուգանվի ավագանու որոշման համապատասխան դրույթը չպահելու հիմքով:
Տեղեկացնեմ նաև, որ տրոլեյբուսը չի վնասվել, և այժմ էլ շահագործվում է երթուղիներից մեկում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում այսօր արտակարգ դեպք է գրանցվել, հորդառատ անձրևների պատճառով Կորյուն-Տերյան խաչմերուկում ասֆալտը քանդվել է, ինչի հետևանքով տրոլեյբուսն ու ևս 1 մեքենա հայտնվել են փոսի մեջ։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին
23:40 Հանցավոր խմբավորման պարագլուխ Դանիել Քինահանը Դուբայից արտահանձնվել է Դուբլին