copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:28 19-03-2024

Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Երեկ ՔՊ խմբակցությունը մեկուկես ժամանոց նիստ է արել՝ ԱԺ այսօրվա նիստից առաջ քննարկելու անելիքները, օրակարգում ընդգրկված նախագծերը։ Մեր տեղեկություններով՝ հատկապես խոսվել է ԵՄ դիտորդների համաձայնագրի մասին, որը ներկայացված է ԱԺ վավերացմանը:

Հայկ Կոնջորյանը թիմակիցներին փոխանցել է, որ ընդդիմությունը ծանր է տանում այդ համաձայնագիրը, եւ ենթադրվում է, որ կոշտ ելույթներ են ունենալու, ուստի պետք է համարժեք պատասխաններ ունենալ։ Հանձնարարվել է նաեւ պատգամավորներին՝ ակտիվ հանդիպումներ սկսել արցախցիների հետ, լսել նրանց խնդիրների մասին եւ բարձրաձայնել՝ ցույց տալով, որ մտահոգված են արցախցիներով։

Ի դեպ, այդ համաձայնագրով եվրադիտորդներին անսահմանափակ իրավունքներ եւ լայն անձեռնմխելիություն է տրվելու` ընդհուպ նշվելու է, որ արգելվում է դիտորդներին ձերբակալել կամ կալանավորել: Նման անձեռնմխելիություն Հայաստանում անգամ երկրի ղեկավարներն ու պատգամավորները չունեն:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան