copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:07 14-03-2024

Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Համբուրգում

ԳԴՀ կատարած այցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Համբուրգի կառավարության ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Համբուրգի ֆինանսների նախարար (Ֆինանսների սենատոր) Անդրեաս Դրեզելի հետ պաշտոնական հանդիպման ընթացքում արծարծվել են հայ-գերմանական արդի քաղաքական հարաբերությունների զարգացման եւ խորացման հեռանկարներին առնչվող հարցեր, քննարկվել ֆինանսական, տնտեսական, էներգետիկ եւ զբոսաշրջային ոլորտներում փոխգործակցության ամրապնդման հարցեր: Ընդգծվել է Գերմանիայի դաշնային երկրամասերի հետ համագործակցության խթանմանն ուղղված քայլերի կարեւորությունը:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու համար անհրաժեշտ գործնական քայլեր նախաձեռնելու կարեւորությունը:

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Համբուրգի երկրամասի տրանսպորտի նախարար (Տրանսպորտի սենատոր) Անյես Թյարքսի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հանրային տրանսպորտի բնագավառում առկա հիմնախնդիրներին եւ դրանց հաղթահարման ուղիներին` ընդգծելով այդ հարցում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման կարեւորությունը:

Անյես Թյարքսը տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամներին, որ 2025 թվականին Համբուրգը հյուրընկալելու է Հանրային տրանսպորտի համաշխարհային գագաթնաժողովը (Global Public Transport Summit Hamburg 2025) եւ հրավիրել հայ գործընկերներին առավել ակտիվ մասնակցություն ունենալ գագաթնաժողովին:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ