copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:23 13-03-2024

Էրդողանը 12 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ մեկնում է Իրաք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 12 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ կմեկնի Իրաք։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեթ Յըլդըզը, ով այժմ գտնվում է Իրաքում։ Փոխանցում է Ermenihaber-ը։

«Վաղը մենք հանդիպումներ կունենանք Իրաքի ԱԳՆ մեր գործընկերների հետ, կքննարկենք երկկողմ հարաբերությունները։ Մենք կկազմակերպենք արտաքին գործերի նախարարների հանդիպման նախապատրաստական աշխատանքներ, որը տեղի կունենա տեսանելի ապագայում, ինչպես և մեր նախագահի այցն Իրաք»,- նշել է Յըլդըզը, տեղեկացնելով, որ Էրդողանի այցն Իրաք կկայանա մինչև ապրիլի վերջ։

Թուրքական իշխանամետ լրատվամիջոցները վերջին օրերին շրջանառում են տեղեկատվություն, առ այն, որ Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են նոր ռազմական գործողություն սկսել Իրաքի հյուսիսում՝ Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) դեմ։ Նշվում է, որ հենց այդ հարցն էլ քննարկվելու է Էրդողանի այցի ընթացքում։

Նշվում է նաև, որ 12 տարվա ընդմիջումից հետո սա կլինի Էրդողանի առաջին այցն Իրաք։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում