copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:55 13-03-2024

Մոսկվան լսել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին Փաշինյանի հայտարարությունները. Կրեմլ

Մոսկվան կշարունակի շփումները Երևանի հետ և կպարզաբանի իրավիճակը ՀԱՊԿ-ին նրա անդամակցության հետ կապված. այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Անշուշտ, լսել ենք Փաշինյանի հայտարարությունները (Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին): Ակնհայտ է, որ շատ աշխատանք կա անելու մեր հայ գործընկերների հետ և՛ ՀԱԿՊ-ի, և՛ երկկողմ հարաբերությունների շրջանակներում: Մենք կպարզաբանենք և կխոսենք վարչապետի արած հայտարարություններին համահունչ», - ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ երեկվա ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե ՀԱՊԿ-ի պատասխանը չհամապատասխանի մեր պատկերացումներին, մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ