copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:35 12-03-2024

Սա մաքուր ապօրինություն է. Հայկ Մարությանին թույլ չտվեցին մտնել քաղաքապետարանի շենք

Ապօրինի կերպով ինձ և ավագանու ևս երկու անդամի զրկեցին մանդատից, բայց համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 29-րդ հոդավծի, ավագանու նիստերին ավագանու խմբակցության հրավերով կարող են մասնակցել նիստին, ելույթներ ունենալ և պատախանել հարցերին։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա հայտնեց, որ իրենք խմբակցությունը դիմել է, որպեսզի ինքը մանակցի և ելույթ ունենա, բայց դիմումը մերժել են։

«Մերժման հիմնավորումը շատ տարօրինակ է, ասվում է, որ կա ինչ-որ մի տարօրինակ և ապօրինի փաստաթուղթ, որը կնքվել է քաղաքապետարանի աշխատակազմի և ՆԳՆ ՊՊԳՎ-ի միջև, որ ավագանու նիստերի ժամանակ բացի ավագանու անդամներից և աշխատակազմից այլ անձ չի կարող մուտք գործել Երևանի քաղաքապետարանի շենք։ Սա մաքուր ապօրինություն է, որովհետեւ օրենքով հստակ ասվում է, որ խմբակցության հրավերով կարող են գալ անձինք եւ մասնակցել նիստին, ելույթ ունենալ, պատասխանել հարցերի: Հիմա ես փորձելու եմ մուտք գործել Երեւանի քաղաքապետարան»,- ասաց Մարությանը։

Ոստիկանությունը թույլ չտվեց Մարությանին մտնել քաղաքապետարան և վերջինս ճեպազրույց տվեց հենց մուտքի դիմաց։

Նա հայտնեց, որ ակնհայտ ապօրինություն է, քանի որ օրենքում հստակ ասված է, որ խմբակցությունների և քաղաքապետի հրավերով կարող են գալ անձինք և ելույթներ ունենալ։

Նախկին քաղաքապետը հայտնեց, որ իշխանությունը վերածվել է ավտորիտար իշխանության և հեղափոխությունը ոչ թե իշխանությունը ժողովրդին վերադարձնելու նպատակին օգտագործեցին, այլ ընդամենը նախկին իշխանություններից վերցրեց լծակներն իրենց համար և այսօր կոռուպցիան բարգավաճում է, որը կբացահայտեն հոջորդ իշխանությունները։

Մարությանը նաև նշեց, որ իրենք դեմ են ուղեվարձի թանկացմանը և առաջարկում են, որ բնակչությանը տրամադրվեն քարտեր, որոնք քաղաքացիներն ըստ հայեցողության լիցքավորեն և օգտվեն, իսկ առաջարկված ֆիքսված փաթեթները թող լինեն ցանկացողների համար։

Նա տեղեկացրեց, որ «ազգային առաջընթաց» խմբակցությունը չեն գրանցվելու, բոյկոտելու են նիստը և նույնը կոչ են անում մյուս ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի ավագանին չկարողանա որոշում ընդունել։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում