Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:41 08-03-2024

Ցանկացած մշակութային օջախի պատրաստ եմ օգնել անգամ ֆիզիկապես․ մշակույթի նախկին նախարար

Վերջին օրերին խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ Գյումրու հայտնի «Վառեմ-մարեմ» պատշգամբը քանդվել է:

Oragir.News-ի թղթակիցը եղել է պատշգամբի տարածքում, նկարահանել այն: Պատշգամբի դիմաց գտնվող համանուն արվեստանոցի աշխատակիցները պատմում են, որ փողոցը վերանորոգելու համար համայնքապետարանի՝ տեղում աշխատող համապատասխան մեքենաների առկայությունը շատերի մոտ է անհանգստություն առաջացրել, ինչին էլ հետևել են խոսակցությունները, թե մեքենաները տեղում են՝ պատշգամբը քանդելու:

Լուրը, թե պատշգամբը քանդում են, հերքվել է արվեստանոցի աշխատակիցների կողմից:

«Ինստագամում տարածված վիդեոների հետևանքով աղմուկ է, թե շենքը քանդելու են: Իրականում շենքը ամեն օր քիչ-քիչ փլուզվում է. դա մենակ մեքենաների անցուդարձը չէ, այլ տարիների ընթացքում անտեսված լինելու հետևանքն է»,- ասաց արվետանոցի աշխատակիցներից մեկը:

Մեր թղթակցի՝ այդտեղ եղած ժամանակ պատշգամբի տարածքում էր նաև մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը, որի խոսքով՝ շենքի վերականգնման աշխատանքների և շենքի հետագա տեսքի մասին որոշում կար դեռ 2016 թվականին:

«Ըստ որոշման՝ ամբողջ շենքը, միանալով Մարզային գրադարանի շենքին, որն արդեն վերանորոգված է, պետք է ունենար միասնական տեսք»:

Իր խոսքում Ամիրյանն ասաց, որ Գյումրին շարունակում է պահել մշակութային մայրաքաղաքի դրոշակը:

Oragir.News-ի հարցին՝ ինչպես կգնահատի երկրում տեղի ունեցող համակարգային փոփոխությունները, Ամիրյանն ասաց.

«Թույլ տվեք գնահատական չտալ, որովհետև կարծում եմ՝ դա իմ պարագայում այնքան էլ կոռեկտ չի հնչի: Բայց ես միշտ պատրաստակամ եմ. ցանկացած մշակութային օջախի օգնության ձեռք մեկնելու իմ կապերով, հնարավորություններով, խորհուրդներով, պարզապես ֆիզիկապես օգնելով, ինչպես շատ ուրախ կլինեմ, եթե իմ կարիքը որևէ տեղ լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում