Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:18 25-02-2024

Արագածոտնի մարզպետը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը փետրվարի 25-ին հանդիպել է Աշտարակ համայնքում բնակվող, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։

Ինչպես տեղեկացրին Արագածոտնի մարզպետի աշխատակազմից, Արագածոտնի մարզում ներկայումս բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 4181 անձ, որից միայն Աշտարակ խոշորացված համայնքում՝ 3060։

«Այսօր մեծ ձևաչափի շրջանակում՝ ավելի քան 500 անձանց մասնակցությամբ, տեղի ունեցավ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և Աշտարակ համայնքում բնակվող արցախցի մեր հայրենակիցների հանդիպումը։ Ներկա էին Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, Միասնական սոցիալական ծառայության Աշտարակի տարածքային կենտրոնի ղեկավարն ու աշխատակիցները։

Ողջունելով ներկաներին՝ մարզպետը նշեց, որ նման ձևաչափով առաջին հանդիպումն է մեր հայրենակիցների հետ, որը կրելու է շարունակական բնույթ։

Սերգեյ Մովսիսյանը նախ ամփոփ տվյալներ ներկայացրեց Արագածոտնում բնակվող, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ՝ առանձնահատուկ կանգ առնելով Արագածոտնի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ աշխատանքի անցած անձանց թվի վրա։

Մարզպետն առաջարկեց հանդիպումն անցկացնել ինտերակտիվ, անկաշկանդ հաղորդակցության մթնոլորտում և հարցուպատասխանի միջոցով վերհանել ու արձանագրել խնդիրներն ու հրատապ լուծում պահանջող հարցերը։ Մարզպետի կողմից հընթացս ներկայացվեցին պետական աջակցության ծրագրերը՝ ներառելով սոցիալական, գյուղատնտեսական, կրթական, առողջապահական և այլ ոլորտները։

Հանդիպումն անցավ կառուցողական քննարկումների, նաև անխուսափելի էմոցիաների և ապրումակցման մթնոլորտում։ Մեր հայրենակիցներն իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին Կառավարությանն ու մարզպետի աշխատակազմին այս ամիսների ընթացքում ցուցաբերած աջակցության, ջերմ վերաբերմունքի և հյուրընկալության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը լավատեսական խոսքերով է ամփոփել ելույթներն ու նշել․ «Դուք աշխատասեր, տաղանդավոր ժողովուրդ եք, ես վստահ եմ, որ միասնաբար մենք հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները»։

Նշվում է, որ մարզպետը շեշտել է, որ ՀՀ կառավարության ջանքերն ուղղված մեր հայրենակիցների սոցիալական հոգսերը օր առաջ թեթևացնելուն, շարունակական են, և արդեն քննարկվում են բնակարանային և սոցիալական ապահովության երկարաժամկետ ծրագրերի իրականացման մեխանիզմները։

«Մենք խորապես գիտակցում ենք, որ ձեր խնդիրները մեր խնդիրներն են և այդ պարտավորությունն ու պատասխանատվությունը մեր ուսերին է։ Մենք մեր հնարավորության սահմանում անելու ենք ամեն ինչ, որպեսզի դուք լիարժեքորեն անցնեք ձեր բնականոն կյանքին։ Մեր հանդիպումները շարունակական են, կապը՝ մշտական»,- ասել է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան