Արտաքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:00 24-02-2024

Պարն իմ հոբբին է․ 86-ամյա հայուհին պարում է Թբիլիսիի փողոցներում և ուրախացնում մարդկանց

Գաղտնիք չէ, որ հայ համայնքը մշտապես իր ուրույն տեղն է ունեցել Վրաստանի և մասնավորապես մայրաքաղաք Թբիլիսիի հասարակական-քաղաքական կյանքում։ Հայերը մասնակցել են հարևան երկրում տեղի ունեցող կարևորագույն զարգացումներին, ինչպես նաև ներգրավված են եղել հանրային կյանքի գրեթե բոլոր բնագավառներում։

Oragir.News-ի թղթակիցը Թբիլիսիի փողոցներում շրջելիս հանդիպեց 86-ամյա Վառվառա Ծատուրովան, ով կարողանում է բազմաթիվ պարեր պարել։ Կինը ամեն օր գալիս է քաղաքի կենտրոն, ամբողջ օրը խաչբառ է լուծում, երբեմն էլ, երբ տրամադրություն է ունենում պարում և ուրախություն է պարգևում Թբիլիսիիում զբոսնող մարդկանց։

Տիկին Վառվառան պատմում է, որ պարելն իր հոբին է և դեռևս մանկությունից շատ է սիրել պարել։

Կինը դժվար մանկություն է ունեցել․ նրա տատիկը՝ Արուսյակը, ում երեխաներից մեկը մահացել է իր ձեռքերի վրա, ընտանիքով ստիպված է եղել փախչել Գյումրիից, երբ թուրքական զորքերը Հայոց ցեղասպանությանը հաջորդած տարիներին փորձել են այն գրավել։ Նա ափսոսանքով նշեց, որ Արարատ լեռը հենց այդ ժամանակներից էլ գտնվում է Թուրքիայի կազմում։

Վառվառայի մորը և երկու եղբայրներին հաջողվել է ողջ մնալ և տեղափոխվել Վրաստան։ Նրա ծնողներն այնուհետև կրթություն են ստացել Ռոստովում, որից հետո վերադարձել են Վրաստան և ամուսնացել։

Վառվառա Ծատուրովան նշում է, որ նախկինում պարային խումբ է ունեցել, սակայն խմբի անդամները վթարի են ենթարկվել, և բժիշկները նրանց արգելել են պարել։ Նրա խոսքով՝ չնայած բժիշկների արգելքին նա շարունակել է պարել և գիտի աշխարհի բոլոր պարերը։ «Երեխաներից հանգստանալու համար ես գալիս եմ կենտրոն, խաչբառեր եմ լրացնում, ինչպես նաև երեկոյան պարողների հետ պարում եմ»,- ասաց նա։

Մեր հարցին, թե ամեն օ՞ր է պարում, կինը բացասական պատասխանեց և նշեց՝ միայն այն ժամանակ, երբ տրամադրություն ունի։ Կինը նշեց, որ առողջական խնդիրներ ունի, դեղեր է ընդունում և իր համար դժվար է ամեն օր պարելը, սակայն քանի որ ապրում է պարով չի կարող չպարել։ «Երբ երաժշտություն եմ լսում, ուզում եմ պարեմ, որովհետև պարն իմ հոբբին է»,- նշեց նա։

Ծատուրովան հավելեց, որ նախքան թոշակի անցնելը եղել է HR, իսկ թոշակի անցնելուց հետո սկսել է պարով զբաղվել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան