copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:05 23-02-2024

Պարո՛ն Խաչատրյան, կխնդրեմ նորից կրկնեք, բայց դանդաղ. ոնց որ մեծ թվեր են ստացվում

«Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» գործողության ժամկետը կերկարաձգվի մեկ տարով՝ մինչև 2025թ. հուլիսի 1-ը։ Որոշումն ընդունվել է Գործադիրի այսօրվա նիստում։

Պայմանավորված կատարված փոփոխությամբ՝ 2024 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կարվի՝ ծրագրից հատկացնելով շուրջ 200 մլն դրամ։

Ծրագիրը, որը հասարակության շրջանում առավել հայտնի է «բնակարանների ռենովացիա» անունով, 2023թ․ ունեցել է 7638 շահառու, որից՝ 1136-ը սահմանամերձ բնակավայրերից, 4117-ը՝ գյուղական, 1564-ը մարզային քաղաքային, իսկ 821-ը՝ Երևանից։

Ընդհանուր առմամբ, ինչպես նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, տրամադրվել է 16 մլրդ դրամի միջոցներ։

Նախարարը հիշեցեց, որ սահմանամերձ բնակավայրերում ծրագրից օգտվողները անտոկոս վարկ են ստանում, քանի որ տրվող վարկի առավելագույն՝ 14 տոկոսն էլ սուբսսադավորում է պետությունը, գյուղական բնակավայրերում 12 տոկոսն է սուբսիդավորում, մարզային քաղաքայիններում՝ 11 տոկոս, իսկ Երևանում՝ 9 տոկոս։

Երբ տրամադրվող աջակցությունը ներկայացրեցին կոնկրետ թվերով, Նիկոլ Փաշինյանի մոտ հարց առաջացավ՝ արդյո՞ք թվերն իրական են, քանի որ շատ մեծ թվերի մասին է գնում խոսքը։ Վարչապետը հանձնարարեց այդ մասին առանձին զեկույց պատրաստել և ներկայացնել հաջորդ նիստին, որպեսզի տարընթրցում չլինի։

ՏԿԵ նախարարը վերջում նաև հավելեց, որ մարդիկ բավարարվում են միայն ջրատաքացուցիչ կամ արևային վահանակ դնելով՝ չօգտվելով տան վերանորոգման կոմպոնենտից։ Սանոսյանը շեշտեց, որ ծրագիրն ունի երկու կոմպոնենտ՝ վերանորոգումը ևս ներառում է, հետևաբար ձեռնտու պայմաններով վարկ կարելի է վերցնել ու թե՛ արևայինի հարցը լուծել, թե՛ բնակարանը վերանորոգել։

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում