Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:47 23-02-2024

21 հազար ՀՀ քաղաքացի հայտարարագրել են, որ իրենք վարձով բնակարան են տալիս. Փաշինյան

21 հազար ՀՀ քաղաքացի հայտարարագրել են, որ իրենք վարձով բնակարան են տալիս։ Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, երբ այս որոշումը կայացնում էին, բավականին հոռետեսություն կար, թե այն ինչքանով կաշխատի։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ հավելեց, որ 15,392 քաղաքացի ներկայացրել է շուրջ 21,000 հայտարարություն, որ վարձով բնակարան է տալիս:

«Մենք նայել ենք արդյոք այս անձինք համընկնում են նախորդ տարիներին ներկայացված հայտարարագրերի հետ, և 90 %-ից ավելին չի համընկնում, այսինքն մեր օրենքը գործել է»,- ասաց նա։

Փաշինյանը նաև նշել է, որ 2021 թվականի ցուցանիշնրեն էլ հաշվառելով մենք միջինում ավելի քան կատարել ենք տարեկան 7 % տնտեսական աճ ապահովելու խնդիրը, ինչը համապարփակ ցուցանիշ է, ինչը բոլոր ոլրտների վրա առանց բացառության ունենում է կոնկրետ ազդեցություն։ Նրա խոսքով՝ նախորդ տարի 2 տիլիոն 223 մլն բյուջետային եկամուտներ է ապահովվել, որը 2017 թվականի բյուջետային եկամուտների համեմատ ավել է 1 տրիլիոն 64 մլրդ դրամով, 92 %-ով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով