Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:07 16-02-2024

Լոռու մարզում թալանել են «Գլորիա» ֆաբրիկայի որակի հսկիչի տունը․ shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 15-ին, հերթական բնակարանային գողության դեպքն է տեղի ունեցել Վանաձորում։ Ժամը 15։25-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 30-ամյա Գառնիկ Ս․-ն իր ծնողից տեղեկանում է, որ իրենց տունը թալանել են։ Գողության մասին ահազանգ է ստացվում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Գառնիկ Ս․-ի մայրը ժամը 15։00-ի սահմաններում աշխատանքից վերադառնում է տուն և հայտնաբերում է տունը թալանված։

Արդեն տեղում ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ հավանաբար գողությունը տեղի է ունեցել 14։00-ից 15։20-ն ընկած ժամանակահատվածում և գողը կամ գողերը հարմարեցված բանալիով բացել են մուտքի դուռը և այնտեղից գողացել մեկական ոսկյա շղթա, ոսկյա թևնոց, 3 հատ ոսկյա խաչեր, տարբեր ապրանքանիշների կոնյակներ, նոթբուք, մոտ 15 հատ տղամարդու տարբեր տեսակի ժամացույցների հավաքածու, տարբեր տեսակի արձանիկներ, սպորտային ձայնային ատրճանակ և գումար։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժածն աշխատում է «Գլորիա» կարի ֆաբրիկայում՝ որպես որակի հսկիչ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան