copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:55 14-02-2024

Վաղը պետք է իջներ դիրքից․ Ներքին Հանդում զոհված 67-ամյա Հրաչյան արցախյան պատերազմների մասնակից էր

Նախօերին Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում տեղակայված մարտական դիրքում զոհված 67-ամյա Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը Երևանից էր, մասնակցել էր արցախյան առաջին, ինչպես նաև 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմներին։

Հրաչյա Հովհաննիսյանի եղբոր որդին՝ Վարդան Բալյանը, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ հորեղբայրը փետրվարի 15-ին դիրքերից պետք է իջներ․

«2016 թվականին, երբ քառօրյա պատերազմը սկսվեց, հորեղբայրս անմիջապես կամավորագրվեց և մեկնեց Արցախ՝ առաջնագիծ։ Կռվի ավարտից հետո 1 ամիս մնաց և մարտական հերթապահություն իրականացրեց։
Այդ ժամանակ ինքը բանկերից մեկի իրավաբանական բաժնի պետն էր, բարձր աշխատավարձ էր ստանում, բայց դիմում էր գրել, թույլտվություն չէին տվել, որ գնա Արցախ, բայց իր հաշվին արձակուրդ էր ձևակերպել և մեկնել առաջնագիծ։

44-օրյա պատերազմի ժամանակ էլի որպես կամավոր մեկնել է առաջնագիծ, Հադրութում է եղել։ Դրանից հետո ՈՄԱ-ի դասընթացների էր մասնակցում, դիրքեր բարձրանում։ Այս անգամ ԵԿՄ Մասիվի ջոկատի հետ բարձրացան դիրքեր, վաղը՝ փետրվարի 15-ին, պետք է իջնեին, փետրվարի 16-ին էլ իր աղջիկը Մոսկվայից պետք է գար, երեխա է ունեցել, պետք է գար, 2 ամիս մնար»։

Վարդան Բալյանն ասաց, որ հորեղբոր դին երեկ Կապանի դիահերձարանից տեղափոխել են Երևան․

«Մարմինը դեռ մեզ չեն փոխանցել, ըստ երևույթին վաղը հոգեհանգիստը կլինի, հաջորդ օրը՝ հուղարկավորությունը»։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հատվածում տեղակայված դիրքերի վրա թշնամու կողմից արձակած կրակոցների հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են ՝

Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),
Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),
Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում