copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:22 13-02-2024

Ոսկեպարում այրվող տնից դուրս է բերվել տղամարդու՝ այրվածքներով դի. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար գյուղում տուն է այրվում:

Մինչ կժամաներ ՀՀ ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը, տեղի ուժերով տնից դուրս է բերվել տղամարդու՝ այրվածքներով դի:

Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարութ:

Պարզվում են դեպքի հանգամանքները:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 95-ամյա Արամայիս Գ.-ն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: