copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:49 08-02-2024

Ընդդիմությունն է արհամարհում իր մանդատը, քանի որ չի մասնակցում դատավորների ընտրությանը

Երբ դուք մեղադրում եք, որ դատական իշխանությունը գտնվում է ՔՊ-ի վերահսկողության ներքո, դրա համար ձեր միջնորդությունները չեն բավարարում, եթե այդպես է՝ ՔՊ-ի պատգամավորների միջնորդությունները ինչու՞ չեն բավարարում:

Այս մասին ԱԺ-ում հայտարարեց իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ արձագանքելով ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հայտարարություններին։

Կոնջորյանը պնդեց, որ ընդդիմությունը չի մասնակցում դատական իշխանությունների ձևավորմանը, ուստի արհամարհում է իրենց ձայն տված ժողովրդի մանդատը:

Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի համոզմամբ՝ ընդդիմությունն է արհամարհում իր մանդատը, քանի որ չի մասնակցում դատավորների ընտրությանը։ Նա նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունը դատական իշխանության ընտրության հարցով քվեարկությունների 90 տոկոսից ավելիին չի մասնակցել։


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի