Ներքին 2 տարի առաջ - 23:00 07-02-2024

Քաղաքապետարանից առգրավում են, մենք էլ 2-3 ամիս տանջվում ենք, որ գյուղացու փողը տանք․ առևտրական

Չնայած Երևանի քաղաքապետարանը տևական ժամանակ է՝ պայքարում է փողոցային առևտրի դեմ, սակայն որոշ վարչական շրջաններում այդ խնդիրը մնում է չլուծված։

Oragir.News-ը զրուցեց Երևանի փողոցներից մեկում փողոցային առևտրով զբաղվողներից մեկի հետ։ Նա ասաց, որ երբեմն քաղաքապետարանի կողմից իրենց վրա ճնշումներ են լինում, ինչն ազդում իրենց առևտրի վրա․ «Եղել է՝ հրաման են տվել փողոցային առևտուրը արգելելու։ Կեսը գյուղացու ապրանք է, մենք բերում ենք, մեզ ճանաչում են, վստահում են, բերել, վաճառում ենք, մյուս օրը փողը տալիս։ Իսկ երբ քաղաքապետարանից եկել, առգրավել են, ես 2-3 ամիս տանջվել, էդ մարդկանց փողը աշխատել, նորից փակել եմ»։

Հարցին՝ ինչպես է վերաբերվում ապրանքների առգրավմանը, առևտրականը պատասխանեց․ «Դրանում թաղապետարանի աշխատողները մեղավոր չեն, իրենք հրաման են ստանում քաղաքապետարանից, բարձր խավերից և գալիս առգրավում են, բայց դա մեզ ձեռ չի տալիս, որովհետև մենք անապահով խավ ենք, ո՛չ նպաստ ենք ստանում, ո՛չ փարոս, ո՛չ թոշակ»։

Մեր զրուցակիցը, անդրադառնալով իրենց ապրանքներն առգրավելուն, ասաց, որ ըստ քաղաքապետարանի՝ դրանք տարվում են ծերանոցներ և մանկատներ․ «Իրենք ասում են, որ տանում են բարեգործական ճաշարաններ, մանկատներ, ծերանոցներ, բայց եթե տանեն, պետք է ինձ թուղթ բերեն, ես ստորագրեմ։ Իրենք մեզ տեղ էլ չեն տրամադրում, մենք դիմել ենք քաղաքապետարան։ Ես չգիտեմ՝ մեր վերադասները ինչ են մտածում, կարողա մի 3-4 օր չգան, բայց եղել է՝ եկել են, մեզ էլ հետն են տարել»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի