Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:00 05-02-2024

Վարորդական իրավունքից զրկել էին, մեքենան` վերցրել. Արեշի այսօրվա պայթյուն-ինքնասպանության բացառիկ մանրամասները

Այսօր առավոտյան՝ 11։43-ի սահմաններում, ուժգին պայթյուն է որոտացել Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 34 հասեցում։ Ըստ տարածվող տեղեկությունների՝ պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, ով ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչից խոշոր փլուզում է տեղի ունեցել:

«Հայրը պայթյունի պահին մեքենայի բանալիները գցեց գետնին, ասաց՝ ես գնացի։ Ինքն իմացավ, թե ինչ էր»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ընտանիքի մտերիմներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։

Նա պատմեց, որ 29-ամյա երիտասարդը՝ Հրանտ Սարգսյանը, գումարային խնդիրներ է ունեցել, օրավարձով մեքենա է վերցրել, որ աշխատի ու իր պարտքերը փակի, սակայն զրկվել է վարորդական իրավունքից, ինչի պատճառով մեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ․ «Սա իր 3-րդ կամ 4-րդ դեպքն է։ Ոստիկանները մեքենան տարել են տուգանային հրապարակ ու ասել, որ այն պետք է 2-3 ամիս մնա այնտեղ, իսկ մեքենայի տերերն ասել են՝ մեզ չի հետաքրքրում, օրական 10 հազար դրամը բերես, տաս։ Դրանից հետո եկել է տուն, կոնֆլիկտներ ու հասել է սրան»։

Մեր զրուցակիցն ասաց, որ իրեն պայթեցրած երիտասարդն ամուսնացած չէ, խելոք տղա է, ոչ մեկի հետ կոնֆլիկտներ չի ունեցել, միակ խնդիրը պարտքերն են եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում