copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 18:00 03-02-2024

Պետք է բոլորը համախմբվեն՝ ընդդեմ նոր Սահմանադրության 

Ինչո՞ւ է Փաշինյանը խոսում ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին: Փաշինյանին լրացնում է Ալիևը՝ բացեիբաց հայտարարելով, որ «Հայաստանի Սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխությունների դեպքում միայն կարելի է հասնել խաղաղության»։

Փաշինյանը նաև ասում է, որ «Անկախության հռչակագրում» ԼՂ-ի մասին հիշատակումը սպառնում է մեր խաղաղությանը, իսկ դրանից հրաժարվելու միակ ճանապարհը նոր Սահմանադրությունն է, որն ուղիղ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության գոյությանը:

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ․ «Ինչո՞ւ են Փաշինյանն ու Ալիևը ուզում ջնջել «Անկախության հռչակագիրը» հարցին սահմանադրագետը պատասխանում է շատ կոնկրետ․ «Որովհետև վերջինիս 3 անկյունաքարային դրույթներն են՝ պատմական արդարության վերականգնումը, Ցեղասպանության միջազգային ճանաչումը, Արցախի վերամիավորումը մայր Հայաստանին։

Հետևաբար, «Անկախության հռչակագրից» հրաժարվելը նշանակում է քանդել պետականության հիմքերը, ուրանալ անցյալը, հրաժարվել ազգային նպատակներից և, ըստ էության, ընդունել, որ մինչ օրս պետություն չենք եղել ու նոր ցանկանում ենք դառնալ:

-Պարոն Պողոսյան, ի՞նչ խնդիր է սրանով լուծում Փաշինյանը և ինչո՞վ է վտանգավոր Հայաստանի համար նոր Սահմանադրությունը:

- Ակնհայտ է, որ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ սեփական կաշին փրկելու համար՝ նոր սահմանադրության շղարշի ներքո: Ըստ էության, օրակարգը թելադրում են Ադրբեջանն ու Թուրքիան, Փաշինյանն էլ հոժարակամ կատարում է բոլոր պահանջները՝ հույս ունենալով, որ դրանով ինքն իրեն փրկելու է՝ չմտածելով Հայաստանի փրկության մասին՝ մոլորեցնելով հանրությանը: Նա կործանում է Հայաստանի 3-րդ հանրապետությունը: Հետո Սահմանադրության նախաբանում կգրեն, որ 2018-ի դարակազմիկ իրադարձությունը հայ ժողովրդի լավագույն նվաճումն է , որի վրա հիմնվում է նոր Հանրապետությունը: Որովհետև Փաշինյանի այսօրվա ասածը հետևյալն է՝ չկա անցյալ, չկա պատմություն, չկան ազգային արժեքներ և նպատակներ: Մենք ունենք այսօր իքս տարածք, այն, ինչ Ադրբեջանը ողորմացել է , էդ տարածքի վրա ինքը պիտի իշխանություն ունենա, այլ բան Փաշինյանը չի ուզում:

-Փաշինյանի խոսքով՝ եթե մեր պետական քաղաքականությունը հիմնվում է «Անկախության հռչակագրի» վրա, նշանակում է, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա, ավելին, հիմա՛ կունենանք պատերազմ: Փաստացի Փաշինյանը սպառնու՞մ է հայ ժողովրդին։

- Այո՛, Փաշինյանը, ինչպես միշտ, վախեցնում է պատերազմով, այլընտրանքը դնում է այսպես. կամ նոր Սահմանադրություն կամ պատերազմ, բայց էստեղ էլ տրամաբանություն չկա, որովհետև եթե այսօր խոսքը գնում է Արցախի մասին, վաղը կարող է խոսք գնալ Սյունիքի մասին և «Անկախության հռչակագրից հրաժարվելը խաղաղության երաշխիք չէ: Եթե դու գնում ես զիջման, հետո հաջորդ զիջման ես գնալու և զիջումները անվերջ են լինելու: Դրա համար սա կործանարար մի գործընթաց է, որին պետք է մեր ժողովուրդը ոչ ասի և մեր քաղաքական ուժերը էստեղ ամենակարևոր անելիքն ունեն: Խոսքը չի գնում Սահմանադրության այս կամ այն դրույթի փոփոխության մասին, խոսքը Հայաստանի 3-րդ Հանրապետության կործանման կամ չկործանման մասին է:

-Ի՞նչ կարող են անել քաղաքական ուժերը։

-Քաղաքական ուժերը պիտի համախմբեն մեր ժողովրդին, որ միահամուռ ո՛չ ասենք նոր Սահմանադրությանը, որը կնշանակի նաև անվստահության քվե այսօրվա իշխանություններին:

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
18:52 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը նույն վայրո՞ւմ են հանգստանում. համացանցը քննարկում է զույգի վերամիավորումը
13:26 Այսօր ուժեղ պտտահողմ է գրանցվել Վարդենիսում և Մարտունիում
11:06 38-ամյա վարորդը, ոչ սթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ