copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:27 03-02-2024

«Հանրային ձայն» ֆրակցիան քվորում չի ապահովելու․ Վարդան Ղուկասյան

Երևանի ավագանու Հանրային ձայն խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստին։ Այս մասին հայտարարություն է տարածել Վարդան Ղուկասյանը։

«Փետրվարի 7 ին նախատեսված է Երեւանի ավագանու արտահերթ նիստ: Ես, Վարդան Ղուկասյանս հայտարարում եմ, որ Հանրային ձայն ֆրակցիան չի մասնակցելու եւ քվորում չի ապահովելու այդ արտահերթ նիստի կայացման համար: Այս պահին կան շանտաժներ եւ ճնշումներ ավագանու անդամներից ոմանց վրա, որպեսզի այդ նիստը ամեն գնով կայանա: Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, եթե Հանրային ձայնի որեւէ անդամ տրվի այդ շանտաժներին եւ մասնակցի նախատեսվող արտահերթ նիստին, նա ոչ միայն ամենավերջին պարսավանքին կարժանանա իմ կողմից, այլեւ իր կարիերան կավարտի նույն օրը: Իսկ շանտաժի լեզվով խոսող իշխանությունները թող լավ իմանան, ես շատ շուտով անձամբ եմ գալու իրենց ետեւից:

Հարգանքներով' Վարդան Ղուկասյան»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ավագանու մի շարք ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու հարցով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում