Այսօր՝ փետրվարի 2-ին, Երևանում պարեկներն իրականացրել են «Պարեկի փայտիկից հեռու» օպերացիան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր «Օրագիր» էլեկտրոնային լրատվամիջոցի մեր գործընկերները «
օրվա կադր» լուսանկար էին հրապարակել, թե ինչպես է «բորդոյապատ յաշիկ»-ը Խանջյան փողոցում կանգնել ճանապարհի չթույլատրելի հատվածում։
Հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի գնդի պարեկների իրականացված «Պարեկի փայտիկից հեռու» օպերացիայի արդյունում «յաշիկ»-ի օրինախախտ վարորդը հայտնաբերվեց և ավտոմեքենան տեղափոխվեց ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդ Կարապետ Մկոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում։