copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:06 02-02-2024

Վանաձորում մերկասառույց ճանապարհին Opel-ը մխրճվել է КамАЗ-ի մեջ․ կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 2-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 165/4 հասցեի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչներ 29-ամյա Գևորգ Գ․-ի վարած КамАЗ մակնիշի և 56-ամյա Սահակ Ա․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 95-ամյա Խորեն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի հիմնական պատճառներից մեկը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ պատկան մարմինները ոչ մի աշխատանքներ չեն կատարել ճանապարհը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։ Տեղեկություններ կան նաև, որ Opel-ի անվադողերը ոչ ձմեռային են։

Գ․ Շամշյանի տեղեկություններով КамАЗ-ը հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում և այն եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, երբ Opel-ը մխրճվել է նրա մեջ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։