Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:10 02-02-2024

ՊԵԿ-ը բացահայտել է Իրանից ծխախոտի անօրինական ներմուծման մի քանի դեպք

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են․

«Հարավային մաքսատուն-վարչությունը շարունակում է անընդմեջ պայքարն Իրանի Իսլամական Հանրապետությունից ծխախոտի անօրինական ներմուծման դեմ։

2024թ-ի հունվարին նմանատիպ մի քանի դեպք է բացահայտվել։

Այսպես, հունվարի 15-ին Իրանից Հայաստան ցեմենտ տեղափոխած բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսակետում իրականացված մաքսային հսկողության ժամանակ, մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ հնարավոր է բեռնատարում թաքցված լինի ծխախոտ։ Մանրակրկիտ զննման նպատակով բեռնատարն ուղեկցվել է «Հարավային տերմինալ» ՓԲԸ մաքսային հսկողության գոտի: Մաքսային զննման արդյունքում կիսակցորդի կողային ալյումինե պրոֆիլների մեջ հայտնաբերվել է 2500 տուփ ծխախոտ։

Մեկ այլ դեպքով, հունվարի 21-ին Իրանից Հայաստան մետաղական արտադրանքներ տեղափոխած վրացական հաշվառման բեռնատարի նկատմամբ իրականացված մաքսային զննման արդյունքում, կիսակցորդի գաղտնարանից և առջևի պատին ամրացված լամինատե շերտի տակից հայտնաբերվել է 1900 տուփ ծխախոտ։

2023 թվականի ընթացքում Մեղրիի մաքսակետի աշխատակիցների կողմից 117 դեպքով հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցման և չհայտարարագրման եղանակով Իրանից ապօրինի ներմուծված ընդհանուր 56 հազար 795 տուփ ծխախոտ։ Բացի այդ՝ 4 դեպքով էլ հայտնաբերվել է Հայաստանից Իրան արտահանվող 4950 տուփ տաքացվող ծխախոտի գլանակ և 50 հատ տաքացվող ծխախոտի էլեկտրական սարք։

Վերոնշյալ դեպքերով Հարավային մաքսատուն-վարչությունում հարուցվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթներ՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով։

Իրանից Հայաստան ծխախոտ ապօրինի տեղափոխելու համար կիրառվում են տարատեսակ հնարքներ և թաքցման եղանակներ, մասնավորապես՝ օգտագործվում են բեռնատարների և ավտոբուսների կառուցվածքի տարբեր հատվածներում նախապես պատրաստված գաղտնարաններ, որպես քողարկող ապրանք՝ օգտագործվում են օրինական գործունեությամբ զբաղվող տարբեր կազմակերպությունների կողմից ներմուծվող բեռները, ինչպես նաև ֆիզիկական անձինք երբեմն ծխախոտը թաքցնում են իրենց մարմնի վրա և ուղեկցող ուղեբեռներում։

ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ նմանատիպ հնարքների կիրառումից և ապրանքների տեղափոխումը ՀՀ պետական սահմանով կազմակերպել բացառապես օրինական ճանապարհով»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից