copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:02 01-02-2024

Քաղաքացիները տեղյակ չեն, որ եթե 4 ժամից ավելի հոսանք չեն ունենում, ՀԷՑ-ը պետք է փոխհատուցում վճարի. Փաշինյան

Այսօր գործում է այդ մեխանիզմը, որ եթե սահմանված ժամկետում քաղաքացու էլեկտրամատակարարումը չի վերականգնվում, քաղաքացիներին փոխհատուցում է վճարվում, բայց մեր քաղաքացիները դրանից տեղյակ չեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրենք չգիտեն, որ եթե 4 ժամ եւ ավելի որեւէ տեղ հոսանքի անջատում է տեղի ունենում, ՀԷՑ-ը պարտավոր է որոշակի փոխհատուցում վճարել: ՀԾԿ հանձնաժողովը վերահսկում է դա եւ այդ վճարումներն իրականացվում են: Այլ բան, որ քաղաքացիները միշտ չէ, որ դա ֆիքսում են: Շատ կարեւոր մեխանիզմ կա, որ քաղաքացիները կարող են դիմել ՀԾԿ հանձնաժողով հոսանքի որակի վերաբերյալ: Մենք ակնկալում ենք, որ այս ուղղություններով պետք է աշխատանքներն ակտիվանան»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք ակտիվ են լինելու այս ոլորտում բարեփոխումների առումով:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում