Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 10:35 31-01-2024

Բանակի մասին կենացներով խոսող իշխանությունը ֆինանսական փոփոխությունների գնում է ոչ թե ԶՈւ, այլ ոստիկանություն

ՆԳՆ-ն իր կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում նոր ստորաբաժանում է հիմնում` իր մարզային կառույցներով, որտեղ նվազագույն աշխատավարձ է սահմանված 433 հզ դրամ (մաքուր): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Նույն սկզբունքով, պարեկային ծառայություն հիմնելիս, նվազագույն աշխատավարձը, եթե չեմ սխալվում, սկսում է 270 հզ.-ից և կոչումով, հաստիքով պայմանավորված էականորեն աճում:

Իմ խնդիրն այստեղ այն չէ, որ հանցագործություն կանխող կամ հանցագործին վնասազերծող մարդը բարձր աշխատավարձ ստանա, հատկապես որ համակարգում «պատվերով ցուցմունք տվող» և «ցուցարար ծեծող» ոստիկաններից բացի կան մեծ թվով ծառայողներ, որոնք բացառապես զբաղված են օրենքով իրենց վերապահված գործառույթներով:

Բայց ես մեծ խնդիր ունեմ, որ նույնը` ավելի բարձր աշխատավարձով, չի արվում բանակում:

Նույն պարեկային ծառայության կամ քրեական ոստիկանության ձևով, 5-ամսյա դասեր անցկացրեք բանակի տարբեր օղակի անձնակազմի և հրամկազմի հետ և ավտոմատ բարձր աշխատավարձ սահմանեք:

Ինչո՞ւ է բանակում աշխատավարձը կախված ատեստացիայի` 4 քննության արդյունքներից և բավարար ստանալուց հետո միայն 3 տարվա համար է աշխատավարձն աճում, իսկ ոստիկանությունում 5-ամսյա կուրս է և ավտոմատ բարձրացում:

Ամենաբարձ պաշտոնյայից մինչև ֆեյսբուքյան նշանակության իշխանականները խոսում են պատերազմի մեծ հավանականության մասին, սակայն զինծառայողների աշխատավարձը կարճ ժամկետում բարձրացնելու և ըստ այդմ` համալրման մակարդակը կտրուկ բարձրացնելու փոխարեն, նույն մարդկային կապիտալը` նյութական մեծ շահագրգռվածությամբ, ուղղում են դեպի ոստիկանություն:

Մի քանի առիթով ՊՆ-ից հայտնում էին, թե ատեստացիայի հիմքում բանակի որակական հարցերն են` մոռանալով, որ համապատասպան պլաններով` որակական աճի բարելավման հարցերն ընդգրկված են ամենօրյա ուսուցման պրոցեսներում` ֆիզիկականից մինչև մարտավարական պատրաստություն:

Եթե իրենք իրենց իրականացման կամ վերահսկման գործառույթը պատշաճ չեն կատարում, ապա դրա պատասխանատուն իրենք են:

Այնպես որ, բանակի ու զինծառայողների մասին կենացներով ու ցանկություններով խոսող իշխանությունն առարկայական ֆինանսական փոփոխությունների գնում է ոչ թե Զինված ուժեր, այլ ոստիկանություն, իսկ թե ինչու, կարծում եմ` արդեն բոլորին է պարզ»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի