Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:00 28-01-2024

Պաշտպանել արցախահայության իրավունքները, ազատ արձակել հայ ռազմագերիներին․ ցույց՝ Թբիլիսում

Այսօր՝ հունվարի 29-ին, Թբիլիսիում՝ Եվրոմիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց, ցույց է տեղի ունեցել։ Ցույցի մասնակիցները իրենց պահանջները ներկայացրեցին, որոնք նշված էին պաստառներին, նաև ուսանողները կարդացին անգլերեն լեզվով դիմումը, որը փոխանցվելու է նամակի տեսքով Եվրոմիության ներկայացուցչությանը և կարդացին Արցախի Ազգային ժողովի խմբակցությունների ուղերձը միջոցառման մասնակիցներին։

Ցույցի մասնակիցները նաև պահանջել են պաշտպանել արցախահայության իրավունքները, ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պատանդներին, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։

Նշենք, որ հունվարի 27-ին և 28-ին «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ եվրոպական 55 քաղաքներում կայացել են տարբեր միջոցառումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում