copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:23 28-01-2024

Սուրբ Գայանե վանքում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվել է Սուրբ Պատարագ

Հունվարի 28-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը:

Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով խաղության խորհրդին, ի մասնավորի նշեց. «Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ Աստված խաղաղություն է կամենում, սակայն Աստծուն հավատացող մարդիկ են, որ պիտի խաղաղություն հաստատեն՝ անհրաժեշտության դեպքում նաև պայքարելով»:

Ըստ Հայր Մովսեսի՝ Սուրբ Եկեղեցին փաստել է, որ հանուն խաղաղության միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի ու պատերազմ պետք է մղել հենց խաղաղությունը վերահաստատելու և արդարությունը վերականգնելու համար, որովհետև Աստծո և բարեկամի նկատմամբ սերը ստիպում է քրիստոնյաներին արդարացի խաղաղություն փնտրել, իսկ այդ խաղաղությանը հասնելու համար ամենակարևոր պայմանը բանակն է:

«Սիրելիներ, հանուն խաղաղության ու անվտանգության բազմաթիվ պատերազմներ մղած ու այսօր էլ պատերազմի սպառնալիքներին դիմակայելու պատրաստ Հայոց բանակը տոնում է կազմավորման 32-րդ տարեդարձը, և բանա՛կն է շարունակում մնալ այն միակ ուժը, որը կարող է խաղաղություն հաստատել ու ապահովել պետության անդորրը: Մեր երկրի համար Աստծո պատգամած խաղաղությունը հաստատողն ու պարտադրողը ՀՀ Զինված ուժերն են, իսկ երանելի խաղաղարարներն այդ նույն զինված ուժերի հավատացյալ սպաներն ու զինվորները։ Տեր Հիսուս Իր կյանքը տվեց որպես խաղաղարար և սա այն գինն է, որ շատերը վճարեցին մեր երկրում խաղաղություն հաստատելու համար»,- ընդգծեց Մովսես վարդապետը՝ մաղթելով, որ Քրիստոսի սերը, շնորհներն ու զորակցությունը միշտ լինեն Հայոց բանակի հետ և յուրաքանչյուր զինծառայողի պարգևեն ամեն վայրկյան խաղաղությունը պարտադրելու կամք ու վճռականություն:

Պատարագի սրբազան արարողության ավարտին, Հայոց բանակի 32-րդ տարեդարձի առիթով հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասը և արարողությանը ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստան աշխարհի խաղաղության, անսասանության և Հայոց բանակի հաղթական առաջընթացի համար:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ