copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:38 27-01-2024

Վաշինգտոնից վստահեցնում են՝ ՆԱՏՕ-ում իզուր են անհանգստանում Թրամփի վերադարձի հեռանկարից

ՆԱՏՕ-ի անդամ՝ հատկապես եվրոպական երկրների մոտ աճում է մտավախությունը, որ ԱՄՆ-ը կարող է դուրս գալ դաշինքից, եթե Թրամփը վերընտրվի նախագահի պաշտոնում, սակայն ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Ջուլիանա Սմիթը «Euronews»-ին տված հարցազրույցում ասել է, որ «վաղաժամ» է նման եզրակացություններ անելը։

Եվրոպացի դաշնակիցները, դեսպանի խոսքով, կարող են վստահ լինել, որ ԱՄՆ-ի աջակցությունը ՆԱՏՕ-ին հաստատուն է։

«Միշտ տարբերություն կա նրանում թե ինչ են ասում թեկնածուները նախընտրական արշավի ժամանակ, և ինչ է իրականում տեղի ունենում, երբ նրանք ստանձնում են պաշտոնը»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը:

Նա ասել է, որ դաշնակիցները պետք է ուշադրություն դարձնեն «ոչ թե մեկ անձի կամ մեկ թեկնածուի», այլ հարցումների տվյալներին, որոնք ցույց են տալիս, որ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը վճռականորեն աջակցում է դաշինքին:

«Միակ հարցը, որում հանրապետականներն ու դեմոկրատները համակարծիք են, վերաբերում է ՆԱՏՕ-ին»,- շեշտել է Սմիթը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում