copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:15 26-01-2024

Սուրեն Պապիկյանի սարքած հերթական խայտառակությունը․ կռիվ՝ Եռաբլուրի համար, անթաղ դիեր կան

Արցախցի տեղահանվածներն ունեն ծանրագույն խնդիրներ, որոնք առնչվում են բոլոր հնարավոր և անհնար ոլորտներին։

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մերձակայքում վառելիքի պահեստի սարսափելի պայթյունը հարյուրավոր կյանքեր խլեց գաղթի ճանապարհը բռնած արցախցիներից։ Շատ դիեր և մասունքներ այլանդակված, անճանաչելի վիճակում տեղափոխվեցին Հայաստանում գործող դիահերձարաններ, այնուհետև հուղարկավորվեցին։

Այս ողբերգության հետևանքների շարքում տեղ է գտել մի այսպիսի միտում․ բազմաթիվ մարդիկ կարողացան Եռաբլուր պանթեոնում հուղարկավորել պայթյունից զոհված հարազատների դիերը։ Դժվար է ասել, թե դա իրականության մեջ ինչպես է հաջողվել, բայց փաստը փաստ է։

Սակայն գոյություն ունեցող ընթացակարգերն ուշացումով գործարկելով և առաջացնելով բյուրոկրատական քաշքշուկ՝ պատկան կառույցները կարողացան խոչընդոտներ հարուցել, ինչի բերումով պայթյունի զոհերի մի մասը չարժանացավ պանթեոնում հուղարկավորվելու «բախտին»․․․ Դա հարուցեց հարազատների ցասումը, որը ոմանք կարող են որակել, որպես չհիմնավորված, սակայն ճակատագրի ծանր հարվածները հատ-հատ կրած մարդկանց այդօրինակ տարբերակելը նրանց հուսահատության հասցնելու համար ստեղծեց բոլոր հնարավոր պայմանները։

Շուշիից Անժելա Ասրյանն Արցախյան առաջին պատերազմում I խմբի հաշմանդամություն ստացած, անկողնային վիճակում գտնվող ազատամարտիկի կին է, վաստակավոր մանկավարժ, 44-օրյա պատերազմում զոհված Սասուն Սահակյանի և բենզինի պահեստի պայթյունից զոհված, 6 երեխայի հայր Գագիկ Սահակյանի մայրը, ով իր կրտսեր որդուց որպես հուշ՝ ունի միայն լուսանկարը, իսկ երկրորդի դին ամիսներ շարունակ մնում է անթաղ․ մայրը պահանջում է, որ Գագիկին հուղարկավորեն պանթեոնում։

Իսկ օրենքի «պահապանները» ևս մեկ անգամ պետք է գիտակցեն, որ մատների արանքով ամեն ինչին նայելն ունենում է շատ վտանգավոր հետևանքներ։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ