copy image url
Միտք 2 տարի առաջ - 12:10 26-01-2024

Պատմությունը մեզ առաջիկայում դնելու է ընտրության առաջ, այս առումով պրոցեսն արդեն սկսված է

Ընտրությունը սկսված է. թակարդներից պետք է դուրս գալ

Պատմությունը մեզ առաջիկայում դնելու է ընտրության առաջ. այս առումով պրոցեսն արդեն սկսված է։ Բոլորս ստիպված ենք լինելու կատարել ընտրություն, էլ թաքնվելու-խուսափելու հնարավորություն չի լինելու։

Իշխանության բազային սցենարը ենթադրում է անհիշողություն, աներազանք, անպատմություն, անսրբություն մի նոր հայկական միավոր։ Այն, ինչը մեզ առաջարկվում է, մեծ հաշվով «ազգային սեռափոխության» ծրագիր է։ Սա էքսպերիմենտ է, որին աշխարհը ուշադիր հետևելու է։ Պետք է լինել անկեղծ. շատերը սա ընդունելու են, շատերը ցույց են տալու, թե չեն հասկանում, (քաղաքականությամբ չի զբաղվում), շատերն ասելու են՝ ես դեմ եմ, բայց կողքից կնայեմ։ Այնուամենայնիվ, շատ ավելի մեծ թվով մարդիկ մերժելու են, պատրաստ լինելով տեր կանգնել իրենց պատմությանը, արժեքներին, գերեզմաններին, տաճարներին, երազանք ունենալու իրավունքին։ Եվ այս մեծամասնությունը խայտառակ ձևով կպարտվի, եթե չլինի պայքարի ազնիվ ու գրագետ մենեջմենթ։

Իտալացի գրող Պրիմո Լևին՝ Աուշվիցի նախկին կալանավոր, իր «Եթե սա մարդ է» գրքում նկարագրում է համակենտրոնացման ճամբարում մարդու վերածումը չմարդու։ Սկզբում սպանում են մարդուն ներսից՝ արժանապատվություն, հիշողություն, կարոտ։ Ու ֆաշիստական մեքենան ստանում է լրիվ անունակ զանգված՝ առանց ընդզվման, առանց դիմադրության, առանց անհամաձայնության որևէ իրավունքի։

Մեզ հիմա առաջարկում են նույն ճանապարհը. իրավունք չունեք հիշելու, որ ունեցել եք 27 տարի հաղթած անկախ պետականություն, որ միասին մեծ զրկանքների գնով լուրջ հաջողություններ եք ունեցել, որ մասնակիցն եք եղել պատմական հաղթանակների ու պատմական իրադարձությունների, որ ունեցել եք արժանապատվություն, որ Ամարասը հայկական է, որ Գանձասարը, Դադիվանքը հայկական են ու մի օր էլի լինելու են մեր տիրապետության տակ։ Այսպես՝ մինչև անասունի այսօրը պետք է մոռանալ. դա ձերը չի եղել, ձեզ խաբել են, մի´ հիշեք, մի´ հավատացեք նույնիսկ այն բաներին, որոնց մասնակիցն եք եղել։

Ի՞նչ անել ընտրություններում հաղթելու համար

Ընտրությունը միայն քվեարկություն չէ։ Ավելին, եթե որպես անհատ, միավորներ և հասարակություն մենք մեր ընտրությունը նախապես կատարած լինենք, ապա ոչ մի քվեարկության օր վախենալու կամ մերժելու չէ։

Քայլ առաջին՝ ուղիղ, բաց աչքերով նայել մեզ բոլորիս պարտադրվող ընտրությանը։ Իրականությունն ընդունել այնպես, ինչպես կա։

Քայլ երկրորդ՝ լուծել պայքարի ճիշտ մենեջմենթի խնդիրը։

Քայլ երրորդ՝ դուրս գալ Նիկոլի լարած թակարդներից, որոնցից առանցքայինները երեքն են.

1. Նախկին-ներկա

2. Նախկինների թալան

3. Միևնույն է այլևս հնարավոր չէ ոչինչ փոխել, ամեն ինչ վերջացած է։

Այս երեք թակարդներով իշխանությունը կազմալուծում է հասարակությանը, արգելակում որևէ առողջ-կոնսոլիդացիոն պրոցես, որևէ հույս ու կամք։ Սա պետք է խափանել։ Հաջորդաբար ներկայացնելու եմ երեք թակարդներից դուրս գալու՝ իմ առաջարկները։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին