Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:44 25-01-2024

Նոր զարգացումներ «Եռաբլուրի գործով»

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մերի Մոսինյանի, բավարարել է «Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու դեմ փաստաբանի կողմից ներկայացված բողոքը և վերացրել ՀՀ գլխավոր դատախազության հիշյալ որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյանիր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Խոսքը վերաբերում է 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնությանը։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը բավարարել է իրենց կողմից ներկայացված բոլոր կետերը և վարույթն իրականացնող մարմնի վրա պարտականություն է դրվել այդ կապակցությամբ՝ կատարել քննչական գործողություններ։

«Դատարանը 3 հիմնական հարցի է անդրադարձել, որոնք իրենց լուծումը չեն գտել նախաքննության ընթացքում։ Նախ, թե ի վերջո ով է ծնողներին վարչական ձերբակալման ենթարկելու հրամանը տվել։ Նշել է, որ 1 տարվա ընթացքում այդ հարցը չի պարզաբանվել։ Երկրորդ՝ ոստիկանների ցուցմունքներում առկա են բազմաթիվ հակասություններ, որոնք չեն հարթվել նախաքննության ընթացքում։ Այսինքն հակասական ցուցմունքներ են առկա։ Երրորդ՝ գնահատական չի տրվել Վարչական դատարանի որոշումներին առ այն, որ ծնողները իրավախախտում չեն կատարել, և միաժամանակ ոստիկանները օրինական պահանջ չեն ներկայացրել, ժամանակ չեն տվել, որպեսզի այդ «իրավախախտումները» դադարեցվեն»,- ասաց փաստաբանը։

Ճշտող հարցին՝ ի՞նչ քայլեր են հաջորդելու այս գործընթացին, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց․ «Եթե սա չբողոքարկվի Դատախազության կողմից, ապա 10 օր հետո մտնելու է օրինական ուժի մեջ և վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է լինելու դատարանի նշած բոլոր գործողությունները կատարել։ Այսինքն՝ ըստ էության վարույթը նորոգվում է»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել