copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:30 25-01-2024

Արցախցիները կարծում են, որ հատուկ հրահանգ կա՝ իրենց Հայաստանում աշխատանքի չընդունելու վերաբերյալ

Մամուլում տեղեկություններ են հրապարակվում ՀՀ-ն լքած արցախցիների քանակի մասին։ Տարբեր աղբյուրներ նշում են տարբեր թվեր՝ Հայաստանում գտնվող, Հայաստանից մեկնած, իսկ այնուհետև վերադարձած անձանց թվի վերաբերյալ։

Խնդիրն ուսումնասիրող կառույցները կամ անձինք, փաստում են, որ պետական վիճակագրական տվյալները խիստ տարբերվում են փաստացի իրականությունից, այն է՝ «մեղմացված» են։ Իրականում, մեկնողների թիվը շատ ավելին է, քան վերադարձողների, նշում են նրանք։

2023թ․ սեպտեմբերյան իրադարձություններից հետո, երբ հայաթափված Արցախի բնակիչներն ապաստան գտան ՀՀ-ում, կարճ ժամանակ անց նրանցից շատերը հայտնվեցին Ռուսաստանում, Եվրոպայում կամ Ամերիկայում։

Տեղեկություններ կան, որ ձեռներեց մարդիկ, Երևանում գտնվող տարբեր դեսպանատներում համապատասխան կապեր հաստատելով, 1 ամսվա տևողության տուրիստական վիզա ձևակերպելու համար հազարավոր եվրո կամ դոլար են վճարել և դուրս եկել Հայաստանի տարածքից՝ իրենց հետագա կյանքը փորձելով օտար ափերում դասավորել։

Կան բազմաթիվ մարդիկ, ովքեր դեռ գտնվում են Հայաստանում, բայց երկրից մեկնելու ուղիներ են ակտիվորեն փնտրում։ Հարցին՝ ո՞րն է Հայաստանը թողնելու պատճառը, պատասխանում են, որ աշխատանք չեն գտնում, քանի որ բազմաթիվ հիմնարկներ ու կառույցներ, որոնց դիմել են զբաղվածության հարցով՝ չեն արձագանքել։ «Տպավորություն է, որ պետական կամ պետության հետ աշխատող հիմնարկներում հատկապես արցախցիներին աշխատանքի չընդունելու հրահանգ կա՝ իջեցված «վերևներից», մեկնաբանում են ոմանք, մյուսները խոսում են առհասարակ իրենց օտարված զգալուց, երրորդներն էլ համոզված են, որ Արցախը թողնելուց հետո իրենց համար միևնույն է, թե որտեղ կհանգրվանեն, միայն թե հեռու լինեն անհանգիստ Կովկասից։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
15:34 Պատերազմի ավարտը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում․ Շարիֆ