copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:15 25-01-2024

Հրազդանում այս գիշեր գայլեր են նկատվել

Հրազդան քաղաքում այս գիշեր գայլեր են նկատվել։ Այս մասին տեղեկանում ենք «Կենդանիների պաշտպանություն Հրազդանում» կազմակերպության ֆեյսբուքյան էջից։

«Հրազդանի միկրոշրջանի Չերեմուշկա թաղամասում, և 8-րդ մանկապարտեզի հարակից թաղում (91, 89, 88, 87 շենքերի հատված) այս գիշեր նկատվել են գայլեր։ Բոլոր նրանք, ովքեր տուն են վերադառնում ուշ ժամի, կամ գնում են աշխատանքի շատ վաղ, զգո՛ւյշ եղեք»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։

Ձեզ գուցե հետաքրքրի