Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 10:25 24-01-2024

Հիմարություն է. անցորդները՝ մոպեդներով շտապօգնության մասին

Երևանի քաղաքապետարանում հունվարի 22-ին քննարկվեց այսուհետ շտապօգնության ծառայությունն իրականացնել նաև մոպեդներով։

Այս հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք տվեց հատկապես համացանցում։

Օգտատերերի մի մասը ծաղրում է այս առաջարկը, մյուս մասն էլ կարծում է, որ այն դրական արդյունք կտա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով, քաղաքացիներից հետաքրքրվել՝ պատկերացնո՞ւմ են մոպեդներով շտապօգնություն։

«Մեր երթևեկությունը շատ վատ վիճակում է, մոպեդով բժիշկը մարդ փրկելուց առաջ, պետք է առաջինը իր կյանքը փրկի»,- ասաց մի կին։

Մեկ այլ քաղաքացի էլ պատասխանեց այսպես.

«Տեխնիկան այնպես է զարգացել, որ ամեն ինչ էլ սպասելի է»։

Հարցված քաղաքացիներից մեկն էլ վրդովված նշեց, որ դա հիմարություն է։

Մանրամասները՝ տեսանյութում։