copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:00 22-01-2024

Դա սև ծրագիր է հայերի դեմ․ ի՞նչ է ուզում կիսագրագետ տիկինը․ Սերժ Սրապիոնյանը` ԿԳՄՍՆ նախագծի մասին

«Այդ տիկինը, որ հայտնվել է ԿԳՄՍ նախարարի աթոռին, կարո՞ղ է հոդաբաշխ նախադասությամբ բացատրել, թե ինչու Հայաստանի պատմություն և ոչ թե հայոց պատմություն»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նախագծին, որով առաջարկում են «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխարինել «Հայաստանի պատմություն» անվանումով։

«Մեր գրավոր պատմագրության սկիզբը Մովսես Խորենացին է, այս անհատը, որը վերլուծական բացառիկ կարողությունների տեր անհատ էր, և որին իրենց պատմության մեջ ունենալու համար շատ ազգեր պարզապես չգիտեմ՝ ինչ զոհողությունների կգնային։ Իմ մոտեցմամբ՝ Խորենացին համաշխարհային պատմագրության խոշորագույն երևույթներից մեկն է։

Նա գրում է՝ «Պատմություն հայոց»։ Երբ թարգմանում ես, ստացվում է՝ հայերի պատմությունը, որովհետև պատմությունը մարդկային հարաբերությունների, բնավորությունների, տրամադրությունների, նպատակների, ձգտումների պատմությունն է որևէ տարածքում։ Այդ տարածքը Հայաստանն է, Հայաստան նշանակում է հայերի բնակավայր։

Ի՞նչ է ուզում այդ կիսագրագետ տիկինը, որը կապ չունի ո՛չ հայկականության հետ, ո՛չ հայի հետ, ո՛չ, առհասարակ, գիտելիքի հետ։ Հայոց պատմությունը դա մարդկանց ճակատագրերի պատմություն է, սերունդների պատմություն է, սերունդների մտածողության պատմություն է։ Այսքանը ամենահասարակ մարդը, որը 4-րդ դասարանն է ավարտել, գիտակցում է․․․»,- ասաց Սերժ Սրապիոնյանը։

Հարցին՝ սա ԿԳՄՍՆ-ի առաջարկությունն է, թե ավելի բարձր մակարդակում է քննարկվել, Սրապիոնյանն այսպես արձագանքեց․

«Դա թիմային, հակահայ որոշում է, որը թելադրված է դրսից՝ հետազոտական ինստիտուտների կողմից, որովհետև նրանք տեսնում են, որ հայ ժողովրդին ծնկի բերելու միակ ճանապարհը հայ ժողովրդի միջից նրա հայկականության բնաջնջումն է՝ հիշողության բնաջնջման հետ միասին։ Դա սև ծրագիր է հայերի դեմ։ Դա նույնն է, որ Ալիևն այսօր պատերազմ հայտարարի, սա հոգևոր պատերազմ է, հոգևոր դաշտում են մեզ սպանում, սպանում են մեր միտքը, Ալիևն էլ սպանում է մեր մարմինը, ի՞նչ տարբերություն։

Զարմանում եմ մեր պատմաբանների մեռելական լռության վրա, որ որևէ մեկը այս մասին հիմնարար պատասխան չի նախապատրաստում։ Դա ուղղակի ամոթ է պատմաբանների վիթխարի համայնքին։ Ես երբեք նման կոպիտ ձևով չեմ խոսել իմ կոլեգաների մասին, բայց հիմա ստիպված եմ»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը