copy image url
Մշակույթ 2 տարի առաջ - 16:15 21-01-2024

Ահ մ’էր սկիզբս, վախ մ’եղավ վախճանս․ Պետրոս Դուրյանի հիշատակի օրն է

«1872թ. հունվարի 21-ին հինգշաբթիե ուրբաթ լուսանալու գիշերը Պետրոս Դուրյան կմեռնի, արտասովոր զմայլելի մահով մը, միշտ իբր մարմնացած խորհրդանշան մը, իբր գերազանց իսկությամբ արարած մը, իբր կենդանի քերթված մը։

Այդ աղետալի գիշերեն երեք օր առաջ երազ մը կտեսնե։ Երեք հոգևորականներ կերևան իրեն, որոնք զինքը հարսնիքի կհրավիրեն։ Ու մահվան անկողնին մեջ, հիվանդը տխուր ժպիտով մը կմեկնե այդ հարսանիքը, որ «վերը պիտի կատարվի»։ Տարօրինակ զուգադիպությամբ մը իր հուղարկավորությանը երեք քահանաներ ներկա կգտնվին»,- գրում է Արշակ Չոպանյանը։

Այսօր արևմտահայ թոքախտավոր բանաստեղծի՝ Սկյուտարի սոխակի հիշատակի օրն է։



Եղիշե Դուրյանը՝ Պետրոս Դուրյանի եղբայրը, որ հետագայում դարձավ նշանավոր հոգևորական ու գիտնական, պատմում է. «Մեռնելեն 20-21 օր առաջ. «Այս տարի ձեզի հետ աղեկ կաղանդ մը պիտի ընեմ» կըսե’ վերջին կաղանդը ըլլալով հասկցնել ուզելով: Ընդհակառակն ալ հիվանդությունը կաղանդին օրերը կը սաստկանա, բայց նորեն Դուրյան գավազանին հենվելով կելնե վարի սենյակը, կիջնե ու պուճախը կը նստի: Վերջին շաբաթներին հիվանդին հաճախ էին այցելում: Թատերական հուշարար Տ.Գալեմճյանը, եկել է, մխիթարանքի խոսքեր ասել, և բանաստեղծը տրտնջացել է. «Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս: Ա՜խ, գոնե գրածներս տպեցեք, չմոռցվիմ»: Մահից մեկ օր առաջ հուշարարը հարցրել է, թե ինչի պետք ունի, իսկ Դուրյանը պատասխանել է. «Ի՞նչ բանի պետք ունենամ, անկողինս միայն ունիմ, զիս անով պիտի տանին»: Եվ նորից կրկնել է. «Պիտի փնտրե՜ն, պիտի փնտրե՜ն զիս»:

Իր վերջին օրերին Դուրյանը չէր ուզում միայնակ մնալ: Հորը խնդրել է. «Աղապա՛, այս շաբթու դուրս չպիտի ելնես. քովս պիտի նստես, որովհետև այս շաբթու է, որ պիտի մեռնիմ»: Եվ Աբրահամ աղան մինչև խոր գիշեր, հնազանդ նստում էր որդու մոտ:



1872 թ-ի հունվարի 20-ը Դուրյանի կյանքի վերջին օրն էր:

Եղբայրը պատմում է, որ Պետրոսը մի քանի պատվերներ է տվել. «Յուր ոգևարի ժամերուն խնդրեց յուր մեծ եղբորմեն (Հարությունից), որ յուր գործերն հրատարակելու աշխատի. «Քիչ մը բան գրած եմ,- ըսավ,- կուզեմ որ հրատարակվի»: Նույնիսկ Հարությունի հետ կատակել է. «Կարգվե եղբա՛յր, թոմպուլ-թոմպուլ զավակներ ունեցի՛ր, անոնց ըսե՛, որ մեկ ասանկ հորեղբայր մը ունեցա, ես ալ երկնքեն ձեզի վրա նայիմ և ուրախանամ»:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին
23:40 Հանցավոր խմբավորման պարագլուխ Դանիել Քինահանը Դուբայից արտահանձնվել է Դուբլին