copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:08 18-01-2024

Թուրքիայի զինված ուժերը վերջին շաբաթում 81 քուրդ զինյալ են սպանել

Թուրքիայի պաշտպանության նախարարության բրիֆինգի ընթացքում տվյալներ են հրապարակվել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված քրդական խմբավորումների դեմ պայքարի վերաբերյալ: Փոխանցում է Ermenihaber-ը։

Ըստ այդմ՝ վերջին շաբաթվա ընթացքում թուրքական ԶՈՒ-ն Իրաքի և Սիրիայի հյուսիսում իրականացրած ռազմագործողությունների ժամանակ սպանել է 81 քուրդ գրոհայինի։

Իսկ այդ ուղղություններով իրականացված ռազմաօդային գործողությունների հետևանքով ոչնչացվել է 114 թիրախ, որոնք քուրդ զինյալների կողմից օգտագործվում էին որպես ապաստան և զենք-զինամթերքի ու վառելիքի պահեստ:

Նշվել է նաև, որ 2023-ի հունվարի 1-ից ի վեր ընդհանուր առմամբ հիշյալ տարածքներում իրականացված ռազմագործողությունների հետևանքով սպանվել է 2.396 զինյալ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության և ազգային հետախուզական ծառայության (MİT) հարձակումները Իրաքի և Սիրիայի հյուսիսում սաստկացել են հունվարի 12-ից հետո, երբ հիշյալ տարածքներում իրականցվող «Մագիլ-Կողպեք» ռազմագործողության ընթացքում թուրքական ԶՈՒ-ն կորցրել էր 9 զինվոր:

Նմանատիպ գործելաոճ Թուրքիան որդեգրել էր նաև 2023-ի սեպտեմբերին, երբ հարձակում էր իրականացվել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող ներքին գործերի նախարարության շենքի վրա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում