Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:11 17-01-2024

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանն այցելել է ՊՆ N զորամասի մարտական դիրք

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է ՊՆ N զորամասի մարտական դիրք։

ՌՈ պետը գիշերել է մարտական դիրքում, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ։

Այցի նպատակը տեղում մարտական հերթապահության կազմակերպմանը, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին ծանոթանալն ու նրանց հետաքրքրող հարցերը լսելն էր։

Ռազմական ոստիկանության պետը կարգադրել է խստագույնս պահպանել մարտական հերթապահության կրման, անվտանգության կանոնները և կանոնադրային հարաբերությունները։

Ձեզ գուցե հետաքրքրի