copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:22 15-01-2024

«Հանրային Ձայն» խմբակցության անդամները չեն մասնակցել կուսակցության ղեկավար կազմում փոփոխություններ կատարելու մասին որևէ քննարկման

«Հանրային Ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ մասնավորապես գրելով․

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հանրային Ձայն» կուսակցությունը, ինչպես նաև «Հանրային Ձայն» խմբակցությունը ձևավորվել են նույն գաղափարը կիսողների համախմբմամբ՝ երկրի և ազգի առաջ ծառացած սպառնալիքներին դիմագրավելու մղումով:

Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում խիստ կարևոր ենք համարում մեր հստակ դիրքորոշումը հայտնել և իրենց վստահությունը հայտնած մեր հայրենակիցների համար պարզություն մտցնել ստեղծված իրավիճակում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ.

Վերջին զարգացումներն անսպասելի և տհաճ էին բոլորիս համար, սակայն մի կողմ դնելով անձնական ամբիցիաները և հարգելով 22.000 ից ավել երևանցու քվեն, հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Հանրային Ձայն» խմբակցության անդամները չեն մասնակցել Արտակ Գալստյանի կողմից հրավիրված որևէ նիստի կամ համագումարի, ինչպես նաև՝ կուսակցության ղեկավար կազմում փոփոխություններ կատարելուն վերաբերող որևէ քննարկման։ Ինչից հետևում է, որ ցանկացած որոշում կայացվել է առանց մեր ազատ կամքի և մոտեցման արտահայտման, ինչը, ոչ միայն անընդունելի է բոլորիս համար, այլև խիստ դատապարտելի:

Որպես գաղափարի նվիրյալներ, մենք հավատարիմ ենք մնում մեր որդեգրած կողմնորոշիչներին և պատրաստ ենք մինչև վերջ պայքարել հանուն ժողովրդավարական արժեքների, մարդու ու քաղաքացու իրավունքների պաշտպանության, իրավական պետություն կերտելու:

Մեր խմբակցության համար գերակա շահ է հանդիսանում ազգային գաղափարախոսությունը և արդարության վերականգնումը: Մենք մշտապես կանգնած ենք պետության, պետականության և հանրային շահի կողքին։

Մեր բարոյական նկարագիրը մեր հաղթանակի գրավականն է: Մեր ցանկացած քայլ պետք է բխի բացառապես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ու հայի համար արդար ու իրավական պետություն կառուցելու տեսանկյունից:

«Հանրային Ձայն» խմբակցություն»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի