Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:23 15-01-2024

750 հազար դրամից ավել եկամտահարկի վերադարձ չի լինելու. փուչիկ է փչվում

Այսօր ԱԺ նիստում «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագծի քննարկմանը ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հիշեցրեց, որ ամրագրել են ժամանակացույց, ըստ որի՝ աստիճանաբար գոտիավորման սկզբունքով եկամտահարկի վերադարձը դադարելու է Երևան քաղաքի վարչական սահմանների համար: Սրա նպատակը կառուցապատումը աստիճանաբար մարզեր ուղղորդելն էր: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս որոշման արդյունքում մարդիկ շտապել են ձեռք բերել բնակարաններ, ինչպես կառուցապատողներն են ասել, անգամ ոչ լավ դիրքում գտնվող բնակարանները սպառվել են: Հիմա նախատեսում են, որ 2027-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձը դադարելու է գործել ևս 4 մարզերում՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք: 2029-ից այն դադարելու է գործել մնացած մարզերում, բացառությամբ սահմանամերձ բնակավայրերի:

2025-ի հունվարի 1-ից հետո եկամտահարկի վերադարձը մեկ եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազարը: Այն քաղաքացիները, որոնք արդեն իսկ ունեն պայմանագրեր, իրենց վրա սա չի անդրադառնալու:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հետաքրքրվեց՝ ի՞նչ ազդեցություն է թողել նախագիծը դեպի մարզեր շինարարարակն բումը տեղափոխելու առումով. «Ակնկալած ազդեցությունը գոնե այս ժամանակագրությամբ մենք չենք տեսնում: Մենք ասում էինք՝ օրենքը փոփոխելով՝ դուք զեղչի էֆեկտ առաջարկեցիք: Դա վարքագծային ֆինանսների տնտեսագիտության մեջ հայտնի երևույթ է, մարդը ձգտում է խուսափել կորստից, իսկ այս օրենքով դուք կորստի ռիսկ եք առաջացնում: Նա տեսնում է, որ հնարավորությունը էժան վարկ վերցնելու վերանալու է ու տունը լավն է, թե չէ՝ վազում է տուն առնելու: Դա բերում է շուկայի գերտաքացման, փուչիկ է փչվում և այդ փուչիկը երբ որ պայթի, մենք լուրջ պրոբլեմ ենք ունենալու: Հանրային ֆինանսների կառավարման բնագավառում այս կառավարությունը 2 ական է ներդրել՝ արտաքին պարտք և այս շինարարական բումը, որն իրենք առաջացրել են»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան