copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:30 13-01-2024

Կոչումներ հանելը և թատրոն փակելը «հանցագործություն» է․ գյումրեցի արտիստ

ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով պատվավոր կոչումների վերացմանը, ասում է`պետք չէ կոչումներն արժեզրկել և շնորհել անգամ նրանց, ովքեր արժանի չեն դրան։

«Կար ժամանակ, երբ ով ասես ստացավ այդ կոչումները, բայց հասկանալի չէր, թե ինչի համար են ստացել։ Առատորեն շռայլում էին կոչումները... մարդ կար մի ամբողջ մարդկային կյանք է սպասել այդ կոչմանը, այս երկրի համար շատ բան ունի արած, բայց էդպես էլ չստացավ էդ վաստակը։ Կոչումները հիմա շատ են արժեզրկվել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Հովհաննես Հովհաննիսյանը։

Գյումրեցի դերասանն ասում է՝ այնուամենայնիվ դեմ է, որ կոչումները վերանան, որովհետև դա վաստակի գնահատականն է։

«Իհարկե կարելի է ընդհանրապես կոչում չտալ և արվեստագետին թողնել ժողովրդի գնահատականին։ Ժողովուրդը շատ լավ գիտի, ով է արժանի և, ով արժանի չէ։ Ժողովրդի սիրուն ամեն արվեստագետ չի կարող արժանանալ, բայց ավելի գեղեցիկ կլինի, որ մնան կոչումները, որովհետև դա տարիների աշխատանքի արդյունք է։

Որպես արվեստագետ ես գտնում եմ, որ կոչումները հանելը «հանցագործություն» է։ Նաև հանցագործություն եմ համարում թատրոն փակելը։ Տեսնում ենք, որ լծված են Գոյի թատրոնի փակմանը։ Ես չգիտեմ սկսել մշակութաքանդ քաղաքականություն վարել, որը մեր ազգին, մեր ազգային մտածողությանը հարիր չէ»,- եզրափակում է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում