copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:42 11-01-2024

Իտալացի պրոֆեսորը հայագիտական գործունեության համար պարգևատրվել է Երախտագիտության մեդալով

Իտալացի պրոֆեսոր, «Հրանտ Նազարյանց» ուսումնական կենտրոնի նախագահ Կարլո Կոպոլան Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանի կողմից ու Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իտալական Բարիի փոխքաղաքապետի, քաղաքապետարանի ներկայացուցիների, դեսպանի, հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում, որը հնարավորություն է՝ առավել ամրապնդելու Հայաստանի և Բարի քաղաքի միջև հարաբերությունները։ Հանդիպումից հետո տեղի ունեցած արարողությանը դեսպան Համբարձումյանն ընդգծել է Հայաստանի և Բարի քաղաքի միջև կապի ամրությունը:

«Այս քաղաքը մտավ իմ սիրտը, և ես ուզում էի արձակուրդներս անցկացնել հենց այստեղ։ Ինձ համար մեծ պատիվ է Հանրապետության նախագահի անունից այս Երախտագիտության մեդալը շնորհել Կառլո Կոպոլային՝ «ծնունդով իտալացի և որդեգրված հայ»։ Նա մարդ է, ով կարողացավ խորապես ըմբռնել մեր ժողովրդի էությունը և ով գերվեց հայ բանաստեղծ Հրանտ Նազարյանցի երազանքներով, ով հենց այստեղ՝ Բարիում, մյուս փախստականների հետ միասին հիմնեց Նոր Արաքս գյուղը։ Կոպոլան պատմաբան է, ով միշտ կարողացել է պրոֆեսիոնալիզմով և մեծ զգայունությամբ զբաղվել նույնիսկ ամենացավոտ ասպեկտներով, ինչպիսիք են ցեղասպանությունն ու էթնիկ զտումները Ադրբեջանի կողմից»,-ասել է դեսպանը:

Կոպոլան մեծ պատիվ է համարել ՀՀ նախագահի անունից մեդալ ստանալը: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ իրեն մեդալի պատվին արժանացնելու համար, Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանին, ով ներկայացրել է իր անունը։

«Ինչպես շատերը գիտեն, հայ բանաստեղծ Հրանտ Նազարյանցի ստեղծագործությունն իմ մեջ սերմանեց այս ժողովրդի հանդեպ սերը: Այս սերը մեծացրել է նրա ազնվագույն հոգևոր ժառանգներից մեկը՝ Ռուբեն Թիմուրյանը, վերջապես կինս՝ Թամարը և զավակներս՝ Նիկոլասն ու Արմենը»,-նշել է նա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում