copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:15 11-01-2024

Ահա այսպիսի խառը պատմություն․ թենիսի կորտերից մինչև ՀՊՏՀ-ի՝ հագուստ գողացած ռեկտորը

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օղակաձև այգու թենիսի կորտերի տարածքը Երևանի քաղաքապետարանը մտադիր է տրամադրել «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ին:

«Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ի տնօրենն է Ներսիսյան Վարազդատը:

Ներսիսյան Վարազդատն Էվոկաբանկի խորհրդի անդամ է:

Էվոկաբանկը նույնականացվում է ռուսաստանաբնակ մածահարուստ Սենիկ Գևորգյանի անվան հետ:

Էվոկաբանկի խորհրդի նախագահի տեղակալն է Սենիկ Գևորգյանի ազգական, ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ Գևորգյան Գեղամը:

Գևորգյան Գեղամի` ԵՊՀ-ի ռեկտորի ժ.պ-ի պաշտոնում լիազորությունները, սույն տողերի հեղինակի հայցադիմումի հիման վրա, դադարեցվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով (ԵԴ/13566/02/20):

Թենիսի կորտերը ծառայելու են թենիսին:

ՀԳ. «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ն սերտ համագործակցում է ՀՊՏՀ-ի հետ, որի ռեկտոր Գալոյան Դիանան, ըստ մամուլի հրապարակումների, գողություն է կատարել ԱՄՆ «Neiman Marcus» հագուստի խանութից, դատապարտվել է ԱՄՆ դատարանի կողմից և, նույնիսկ` բանտում է նստել:

ՀԳ2. Ահա, այսպիսի խառը պատմություն»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում